Լրահոս

14.09.2022 14:09


Տեղ գյուղի բնակիչը գլխի շրջանում ադրբեջանական կրակոցից վիրավորում է ստացել. նա վիրահատվել է

Տեղ գյուղի բնակիչը գլխի շրջանում ադրբեջանական կրակոցից վիրավորում է ստացել. նա վիրահատվել է

Ադրբեջանական Զինված ուժերն այսօր՝ սեպտեմբերի 14–ին, կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30–ից 35 տարեկան։

«Այսօր առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները կրակել են և արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երևան, նա գիտակցության է եկել»,–NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Այս խորագրի վերջին նյութերը