Սոթքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները․ ՊՆ (լրացվող, տեսանյութ)
ժամը 18:00-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ժամը 15․00-17․00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ընկած ողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16․40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածքներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևաքնով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է»,- հայտնում են ՊՆ-ից։
***
Հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ժամը 13։00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները` թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը` լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր»,-նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով` հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգությն դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։
***
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Ինչպես նշվել է, այս գիշեր ադրբեջանական զինված ուժերը, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն՝ մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ Հակառակորդն ստանում է արժանի պատասխան, ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։
Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութեր, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս՝ հրապարակելուց։
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։