Հայկական կողմն այսօրվա դրությամբ ունի 105 զոհ. Փաշինյան
Այս պահին հայկական կողմն ունի 105 զոհ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ասում ենք, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել, ինչի համար էլ դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Եթե տարածք գրաված չլինեին...ընդ որում, շահարկումներ կան, թե որ հոդվածով ենք դիմել ՀԱՊԿ–ին` դիմել ենք 4-րդ հոդվածի հիման վրա»,–ասաց Փաշինյանը։
Հայկական կողմն այսօրվա դրությամբ ունի 105 զոհ. Փաշինյան