Լրահոս

15.09.2022 01:16


Ջերմուկի պաշտպանության ժամանակ զոհվել է եզդի հոգևորական Սիաբանդ Թամոյանը

Ջերմուկի պաշտպանության ժամանակ զոհվել է եզդի հոգևորական Սիաբանդ Թամոյանը

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ռազմական հանցագործ գործողությունների արդյունքում հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս, զոհվել է Հայոց Բանակի պայմանագրային զինծառայող, 1977թ. ծնված ազգությամբ եզդի, հոգևորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը (շեխ Յուրոն), ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։

«Եզդի հոգևորականը հերոսաբար ընկավ Ջերմուկի պաշտպանության ժամանակ:

Խորին ցավակցությունս եմ հայտնում ընտանիքին, հարազատներին։

Խոնարհումս մեր բոլոր նահատակներին»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր՝ ժամը 20.00-ին հայ–ադրբեջանական սահմանի բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։

Այս խորագրի վերջին նյութերը