Քաղաքական

15.09.2022 08:34


ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ստորագրել են վարչապետի պաշտոնանկության պահանջի տակ․ Վարդևանյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ստորագրել են վարչապետի պաշտոնանկության պահանջի տակ․ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները վերադարձան ԱԺ–ից։ Արամ Վարդևանյանն հիշեցրեց, որ ԱԺ շենք էին գնացել՝ սպասելու իշխանական պատգամավորներին, որպեսզի նրանք գան և միանան վարչապետի պաշտոնանկության պահանջին, սակայն նրանցից ոչ ոք չի եկել։

Պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար ընդդիմությունն ունի անհրաժեշտ 35 ստորագրությունները և սկսեց ընթերցել երկու խմբակցությունների բոլոր 35 պատգամավորների անունները, որոնք ստորագրել են պահանջի տակ։

Վարդևանյանն ասաց, որ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։

Վարդևանյանը նշեց, որ իրենք կշարունակեն մնալ խորհրդարանում և իրենց ժողովրդի տրամադրության տակ են:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը