Քաղաքական

15.09.2022 12:50


Վերջին հարձակման արդյունքում հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի. Սիրանուշ Սահակյան

Վերջին հարձակման արդյունքում հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի. Սիրանուշ Սահակյան
Հայաստանի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Այս պահին մենք կարծում ենք, որ շուրջ երկու տասնյակ գերի կա։ Տեսանյութերն ուսումնասիրվում են, և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում պետական կառույցների կողմից, ինչպես նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։ Կարմիր խաչը ևս տեղեկություն է հավաքագրում հարազատների դիմումների հիման վրա»,–նշել է Սահակյանը։
Նա ընդգծել է, որ բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։ Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։
Սիրանուշ Սահակյանը շեշտել է, որ աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը` Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։ Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են։ Իրենք ևս տեղեկություններ են ստանում հարազատներից ու նույնականացում են իրականացնում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը