Լրահոս

15.09.2022 22:31


Տղամարդը սպառնացել է նետվել Կիևյան կամրջից. նա բողոքել է, որ վարորդական իրավունքի վկայական իրեն չեն տալիս

Տղամարդը սպառնացել է նետվել Կիևյան կամրջից. նա բողոքել է, որ վարորդական իրավունքի վկայական իրեն չեն տալիս

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցել ու սպառնում է իրեն ցած նետել, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Փրկարարները, փրկարար-հոգեբանը, պարեկներն ու 2 երիտասարդ տղաներ բանակցություններ են վարել քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին:

Ի վերջո, պարեկներին հաջողվել է համոզել տղամարդուն, և նա վտանգավոր եզրագծից անցել է ապահով վայր և պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ նա բողոքել է, որ իրեն վարորդական իրավունքի վկայական չեն տալիս: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը