Աշխարհ

16.09.2022 21:41


Ճապոնիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվն առաջին անգամ գերազանցել է 90 հազարը

Ճապոնիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվն առաջին անգամ գերազանցել է 90 հազարը

100 տարեկանից բարձր ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել Է 90 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ սեպտեմբերի 19-ին նշվող՝ Մեծերի հարգման օրվա առթիվ:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում բնակվում Է 100 տարեկանից բարձր 90 526 քաղաքացի: Երկարակյացների քանակն աճում Է արդեն ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ռեկորդ:

Այս տարի երկրում 100 տարեկանից բարձր անձանց թիվը դարձել Է գրեթե 4 հազարով ավելի: Երկարակյացների ավելի քան 88 տոկոսը բաժին Է ընկնում կանանց և սոսկ 11,4 տոկոսը՝ տղամարդկանց: Նախարարությունը նշում Է, որ այս տարի 100-ամյա հոբելյան Է նշում 45 141 մարդ:

Այդ առթիվ նրանց կուղարկվեն շնորհավորական նամակներ և հուշանվերներ: Ճապոնիայում երկարակյացների քանակն անշեղորեն աճում Է առնվազն 1963 թվականից, երբ ընդունվեց օրենք տարեց մարդկանց սոցիալական ապահովման մասին:

Այն ժամանակ երկրում կար 100 տարեկանից բարձր 153 մարդ: 1981 թվականին նրանց թիվը գերազանցել Է հազարը, 1998 թվականին՝ 10 հազարը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 հազարը: Ճապոնիայի ամենատարեց բնակիչը115-ամյա Ֆուսա Տացումին Է, որը ծնվել Է 1907 թվականի ապրիլի 25-ին:

Տարեց կնոջ հարազատների խոսքով՝ նա վարել Է սովորական ապրելակերպ, իսկ երկարարկեցության գաղտնիքը ճիտ և կանոնավոր սնունդն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը