Լրահոս

16.09.2022 20:43


Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

Մի շարք քաղաքացիներ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, երթով շարժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ ցանկություն հայտնելով հանդիպել նախագահ Քոչարյանին։

Այսօր առավոտյան, արդեն, հայտարարվել է տեղի ունենալիք հանդիպման վայրի և ժամի մասին:

Հաշվի առնելով լրատվամիջոցների՝ լուսաբանման համար Երկրորդ նախագահի գրասենյակին ներկայացված հայտերը, հայտնում ենք, որ քաղաքացիների հետ հանդիպումը տեղի է ունենալու փակ՝ չլուսաբանվող ձևաչափով. լրատվամիջոցների հայտագրում և մասնակցություն նախատեսված չէ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ առաջիկայում նախագահ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի անցկացման վայրի և ժամի մասին նախապես լրացուցիչ կհայտնենք։

Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող

Այս խորագրի վերջին նյութերը