Լրահոս

17.09.2022 10:14


«Հերոսի մահով ընկավ». 23-ամյա Գոռ Ասատրյանը 6 զինվորի հետ կռվել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ

«Հերոսի մահով ընկավ». 23-ամյա Գոռ Ասատրյանը 6 զինվորի հետ կռվել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետևանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 14-ին զոհվել է լեյտենանտ Գոռ Ասատրյանը։

Գոռ Ասատրյանը Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից էր, ուներ մեկ եղբայր և մեկ քույր։

Լճավանի գյուղապետ Լյովա Գևորգյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 23-ամյա Գոռը տան ավագ զավակն էր։

Գոռի եղբայրը ծառայում է Սիսիանում, ռազմական գործողությունների ժամանակ նա էլ Սիսիանում է կռվել։

Գոռ Ասատրյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նշանակվել էր Քարվաճառում վաշտի հրամանատար, մասնակցել է 44-օրյա պատերազմին։

«Իր վաշտի 6 զինվորի հետ մարտնչել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ։ Հերոսական պայքար է մղել, հերոսի մահով ընկել։ Ժպիտը դեմքին, բարի, լավ անձնավորություն էր։ Շատ բան է արել բանակի համար, հայրենիքի իսկական զինվոր էր»,-պատմեց Լյովա Գևորգյանը։

Այս խորագրի վերջին նյութերը