Լրահոս

17.09.2022 16:50


Կոտայքի մարզում հայրն իրենց տան բակում հայտնաբերել է իր 16-ամյա որդու դին

Կոտայքի մարզում հայրն իրենց տան բակում հայտնաբերել է իր 16-ամյա որդու դին

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեխք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 06։05-ի սահմաններում «Աբովյան» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Ազիզ Ա-ն էր, ում նույն օրը իրենց տան բակում գտնվող պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերել է իր հայրը, ով որդուն ազատել է պարանից, սակայն, ցավոք, նա արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը