Մոլդովայում հազարավոր ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի դիմաց՝ պահանջելով կառավարության հրաժարականը
Ցուցարարները սկսել են վրաններ տեղադրել Մոլդովայի խորհրդարանի դիմաց՝ պահանջելով լուծարել կառավարությունը և օրենսդիր մարմնի ներկայիս կազմը, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Մենք մնալու ենք այստեղ՝ «փոփոխությունների քաղաքում», մինչև մեր պահանջները կատարվեն, այս կառավարությունը պետք է հրաժարական տա, խորհրդարանն այլևս չի ներկայացնում իր ընտրողներին, դա տեղի կունենա, երբ մենք 100 հազար հոգի լինենք, հետո իրենք կփախնեն»,-տեսաուղերձում ասել է «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորը, որն այժմ գտնվում է Իսրայելում։
Նա կոչ է արել ցուցարարներին պահանջել նախագահ Մայա Սանդուի, վարչապետ Նատալյա Գավրիլիցայի և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հրաժարականը՝ խոստանալով մոտ ապագայում ապացույցներ ներկայացնել կոռուպցիայի մեջ նրանց մասնակցության մասին։
Ցուցարարները մի քանի կազմակերպված շարասյուններով քայլել են Քիշնևի փողոցներով՝ վանկարկելով «Հեռացի՛ր, Մայա Սանդոն», «Ժղովուրդը մենք ենք», «Վաշինգտոնը մեր մայրաքաղաքը չէ», «Սանդուին փոխում ենք գազով»։
Իրենց ելույթներում ցուցարարները դժգոհություն են հայտնել, որ իշխանությունները «ավելի լավ են հոգում ուկրաինացի փախստականների մասին, քան իրենց՝ Մոլդովայի բնակիչների, որոնց համար գազի գինը մի քանի անգամ թանկացել է»։
Նրանք նախագահից և վարչապետից պահանջել են գնալ Մոսկվա՝ գազի գնի իջեցմանը հասնելու համար, և հրապարակից վտարել են մի քանի ուկրաինացի ակտիվիստների, ովքեր փորձել են հակառուսական կարգախոսներ վանկարկել։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցության մասին։

Աղբյուրը՝ tert.am