Աշխարհ

19.09.2022 12:04


Թբիլիսիում ոստիկանությունը խոչընդոտել է հայերին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների. բերման են ենթարկվել հայեր

Թբիլիսիում ոստիկանությունը խոչընդոտել է հայերին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների. բերման են ենթարկվել հայեր

Oրեր առաջ սոցցանցերում տարածվեց մի նախաձեռնություն, որը կոչ էր անում հայերին միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայն: Դրան իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց մեր կազմակերպությունը, որի անդամները սադրանքներից խուսափելու նպատակով, որոշեցին ուղեկցել այդ երթը. հայտնում է «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպությունը:

«Այն սկսվեց Հավլաբարի մետրոյի հարակից տարածքից, և պետք է ավարտվեր Ադրբեջանի դեսպանության առջև։ Երթին մասնակցում էր անհամեմատ մեծ թվով ոստիկաններ, որոնք Մետեխիի կամրջին կազմել էին «կենդանի պատ»։ Ոստիկանության հետ երկար վիճելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ոստիկանությունը հրաման է ստացել երթի մասնակիցներին չթողնել շարունակել երթը դեպի Ադրբեջանի դեսպանություն:

«Վրաստանի Հայ Համայնքի» նախագահ Արթուր Միրզոյանը սադրանքներից խուսափելու նպատակով փորձեց երթի մասնակիցներին վերակազմակերպի և շարունակի երթը դեպի Վրաստանի Արտաքին գործերի նախարարության շենքը (ինչը նաև նկարահանված է և պարզ լսվում է)։ Սակայն իրեն այդ հնարավորությունը չտրվեց. նա ձերբակալվեց երթին մասնակից մի քաղաքացու հետ միասին։

Արթուր Միրզոյանի անօրինական ձևով ձերբակալությունը աղմուկ բարձրացրեց կազմակերպության անդամների միջև, որոնք փորձեցին կասեցնել այդ անօրինական քայլը: Այդ պահին ձերբակալվեցին կազմակերպության 4 անդամներ ևս։ Սակայն այդ ամենը չկոտրեց երթի մասնակիցների ոգին, և ազատության մեջ մնացած կազմակերպության մյուս անդամները մի խմբով շարունակեցին երթը հայրենասիրական երգերով դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը` Ալիևին, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու կոչերով»-գրում է կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Թբիլիսիում ոստիկանությունն արգելել է հայերին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների:

Այս խորագրի վերջին նյութերը