36-ամյա պայմանագրային Արմեն Միքայելյանը զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ. նա երեք երեխա ունի
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 36-ամյա Արմեն Միքայելյանը։
Արմեն Միքայելյանն ապրում էր Խաչփար գյուղում։ NEWS.am-ին Խաչփարի նախկին գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը պատմեց, որ Արմեն Միքայելյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ։
Արմեն Միքայելյանի ծառայությունն անցնում էր Ջերմուկում, 3-րդ տարին էր բանակում։
«Մինչև կռվի սկսելը զանգել է, խոսել է ընտանիքի հետ, ասել է, որ ամեն ինչ նորմալ է։ Զենքն ավտոմեքենայից հանելիս ԱԹՍ-ի հարվածից զոհվել է»,-պատմեց նախկին գյուղապետը։