Լրահոս

19.09.2022 13:51


«Հայր ու որդի դիրքերում են եղել․․․»․ Ջերմուկի դիրքերում զոհված 34-ամյա Գոռը 2 երեխաների հայր էր

«Հայր ու որդի դիրքերում են եղել․․․»․ Ջերմուկի դիրքերում զոհված 34-ամյա Գոռը 2 երեխաների հայր էր

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի դիրքերում հայրենիքի պաշտպանության համար զոհվել է պայմանագրային զինծառայող 34-ամյա Գոռ Գևորգյանը։

Գոռը Կոտայիքի մարզի Հրազդան քաղաքից էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա։

«Ապրում էին Հրազդանի Մաքրավան թաղամասում։ Գոռը պայմանագրային զինծառայող էր, հայրն էլ ԵԿՄ անդամ է, կռվի ժամանակ երկուսն էլ Ջերմուկի դիրքերում են եղել՝ ինքը՝ որպես պայմանագրային, հայրը՝ ԵԿՄ-ական։ Տարբեր հատվածներում են եղել․․․»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի համայնքապետի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը։

Նա նաև հավելեց, որ հոկտեմբերի 8-ին Գոռը դառնալու էր 35 տարեկան։

Այս խորագրի վերջին նյութերը