Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված Արթուր Խաչատրյանը ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից էր
Ադրբեջանական հարձակման հետևանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է 41-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Խաչատրյանը:
Արթուր Խաչատրյանը 10 տարի Զինված ուժերում էր՝ որպես պայմանագրային զինծառայող: Նա մասնակցել էր ապրիլյան և 44-օրյա պատերազմներին:
Արթուրն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս դուստր և մեկ որդի: Ապրում էր Արարատի մարզի Արևաբույր գյուղում:
«Արթուրն ապրիլյան և 44-օրյա պատերազմների ժամանակ եղել է Քարվաճառում: Քարվաճառի հանձնումից հետո ծառայում էր Ջերմուկում: Արթուրը սեպտեմբերի 13-ի երեկոյան զանգահարել է կնոջ եղբորը և ասել՝ հնարավոր է՝ հետ չգամ, երեխեքիս լավ կնայես»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուրի բարեկամը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի:
Արթուր Խաչատրյանը զոհվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ԱԹՍ-ի հարվածից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։