Քաղաքական

20.09.2022 10:18


Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին սեպտեմբերին կրկին հանդիպել

Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին սեպտեմբերին կրկին հանդիպել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կոչ է արել նրանց նորից հանդիպել մինչև սեպտեմբերի վերջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին բախումներից հետո ունենալու առաջին ուղիղ բանակցությունները։ Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների համար և շեշտել անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա ռազմական գործողությունները, ինչպես նաև ընդգծել խաղաղության գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղարը կոչ է արել կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,-հայտնել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Այս խորագրի վերջին նյութերը