Լրահոս

20.09.2022 19:37


Երևանի որոշ հասցեների, Լոռու մարզի Արևաշող բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Երևանի որոշ հասցեների, Լոռու մարզի Արևաշող բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 բազմաբնակարան շենքի 1-ից 13-րդ մուտքերի, թիվ 19/1 և 19/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն՝ Լոռու մարզի Արևաշող բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը