Լրահոս

20.09.2022 15:18


Ջերմուկի մարտերում զոհված 19-ամյա Կարեն Գասպարյանը թառահար էր, սովորում էր պետական երաժշտական քոլեջում

Ջերմուկի մարտերում զոհված 19-ամյա Կարեն Գասպարյանը թառահար էր, սովորում էր պետական երաժշտական քոլեջում

Ադրբեջանական հարձակման հետևանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանը։

19-ամյա Կարենը Երևանից էր։ Բանակ էր զորակոչվել այս տարվա ձմռանը։ Ծառայում էր Կապանում։

Կարենը սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քելեջում, թառահար էր։ Միաժամանակ նա սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժնում։

«Հիանալի մարդկային որակներով, դաստիարակված տղա էր, իր գործիքին էլ հիանալի էր տիրապետում։ Ինքն ուներ հնարավորություն տարկետում վերցնելու և չորրորդ կուրսն ավարտելուց հետո բանակ զորակոչվելու, սակայն ասում էր՝ ավելի լավ է պարտքը հայրենիքին շուտ տա, վերադառնա, և իր սիրելի մասնագիտության մեջ հմտանա»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից։

Այս խորագրի վերջին նյութերը