Ամեն զինվորի կյանքի համար պետք է պատասխան տանք. Նիկոլ Փաշինյանը՝ 2017-ին
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին: ՊՆ-ն հաստատել է լուրը:
Նախօրեին ՀՀ ԱԽ-ն թվեր էր ներկայացրել: Ըստ այդմ՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սակայն, մինչ հիմա այդպես էլ չեն հրապարակվում անմահացած հերոսների անունները: Ավելին՝ իշխանական օղակներից զարմանում են, թե ինչի համար է այդ պահանջը՝ անուններ հրապարակելու:
Ստորև, ներկայացնում ենք, թե ինչ էր մտածում այս մասին ներկայիս վարչապետ, 2017-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Դեռ ինչքան պետք է այս լուրերը ստանանք և ուղղակի սպասենք հաջորդ այսպիսի հարվածին: Հանրությունը պետք է հստակ պարզաբանում ստանա:
Ամեն կյանքի համար մենք պետք է պատասխան տանք ու պարզաբանումներ ստանանք: Նույնիսկ ոչ տեղին եմ համարում զոհված տղաների հարազատներին ցավակցելը: Որովհետև եթե մեզնից յուրաքանչյուրը հենց իրեն չի համարում ցավակցության օբյեկտ, ուրեմն այս ամենը վերջնականորեն կդառնա ընդամենը ստանդարտ վերնագիր, լուսանկար ու ոչինչ չասող տեքստ»:

Աղբյուրը՝ yerevan.today