Աշխարհ

20.09.2022 21:37


Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ «շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել»

Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ «շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, գրում է Անադոլուն։

Նա խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի միջև «շուտափույթ խաղաղության համաձայնագիր կնքել»։

«Թեև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին ստվերում է մեր ընդհանուր գործը, կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունները շուտով կկարգավորվեն, և տարածաշրջանում խաղաղություն կլինի»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը