Լրահոս

20.09.2022 22:41


Գեղարքունիքում սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը

Գեղարքունիքում սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր: Նա աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը