Լրահոս

21.09.2022 12:12


Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին, և ոչ թե խոսքով, այլ գործով. դեսպանատուն

Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին, և ոչ թե խոսքով, այլ գործով. դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին ազգային տոնի՝ Հանրապետության անկախության օրվա առթիվ։

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Եղբայրական Հայաստանը, ինչպես՝ Ռուսաստանը, դժվար ժամանակներ են ապրում։ Փորձությունները, կորստի ցավն այն է, ինչը միավորում է մեր ժողովուրդներին այսօր, ինչպես նաև դարավոր սերտ կապերը, ընդհանուր պատմական ճակատագրերը, արժեքներն ու խորը ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, և դրա մասին են վկայում այսօրվա իրողությունները։ Սա է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որը, անկասկած, փայփայում է Ռուսաստանը։

Ռուսաստանի Դաշնությունը նպաստում և մտադիր է շարունակել նպաստել ՀՀ տնտեսական բարգավաճմանը, իրական ինքնիշխանությանը և հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու հետևողական, շատ դժվար և ժամանակատար աշխատանքի միջոցով:

Մենք ցավում ենք ձեզ հետ միասին կորստի համար և հայտնում մեր անկեղծ ցավակցությունը:

Մաղթում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և վստահություն ապագայի նկատմամբ։ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի մեր եղբայրական երկրի կողքին և ոչ թե խոսքով, այլ գործով»։

Այս խորագրի վերջին նյութերը