Դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչության արարողակարգի ղեկավարին
Սեպտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության արարողակարգի ղեկավար Սայմոն Մարտինին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվեց հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: