«Խնդրում ենք կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան». հայ դիզայներները Միլանում իրենց ձայնն են բարձրացրե (լուսանկար, տեսանյութ)
Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձևության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:
Հագուստների ցուցադրությունը սկսելուց առաջ մեծ էկրանին է հայտնվել հետևյալ գորւթյունը. «Մինչև ցուցադրությունը սկսելը, հայ դիզայներները բարձրացնում են իրենց ձայնը և խնդրում կանգնել Հայաստանի կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան»:
Հաղորդագրության ավարտին հայ դիզայներները`Stand with Armenia գրությամբ շապիկներով, ոտքի են կանգնել հանդիսատեսի միջից և բարձրացել պոդյում: Քայլը հանդիսատեսի շրջանում ծափահարություններով է ընդունվել:
Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ը իր ինստագրամյան էջում տարածել է տեսանյութն ու լուսանկարները՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 13 -ին Ադրբեջանը հարձակում է սկսել և ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր զինվորներ, խաղաղ բակիչներ, գնդակոծվել են տներ և ենթակառուցվածքներ, սպանվել և անդամահատվել է 3 երեխաների մայր:
Ցուցադրությանը մասնակցել են Վահան Խաչատրյանը, Ֆաինան, Արիգա Թորոսյանը և Նելլի Սերոբյանը, ինչպես նաև LOOM Weaving, Kivera, RUZANE (Ռուզաննա Վարդանյան), SONCESS և Just Black ապրանքանիշները ներկայացնող դիզայներները:

Աղբյուրը՝ style.news.am