Լրահոս

22.09.2022 12:32


«Մինչև վերջ կռվել է ու հենց այդ դիրքում էլ զոհվել․․․». Եռաբլուրում երեկ վերջին հրաժեշտը տվեցին 18-ամյա Ռոբերտ Գևորգյանին

«Մինչև վերջ կռվել է ու հենց այդ դիրքում էլ զոհվել․․․». Եռաբլուրում երեկ վերջին հրաժեշտը տվեցին 18-ամյա Ռոբերտ Գևորգյանին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում երեկ վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված ժամկետային զինծառայող 18-ամյա Ռոբերտ Գևորգյանին։

Ռոբերտը Երևանից էր, ունի 1 քույր և 1 եղբայր, ինքը միջնեկն էր։ Սովորել էր Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում, այս տարի էր ավարտել և անմիջապես մեկնել զինվորական ծառայության։

«Մոտ 2.5 ամիս առաջ՝ հունիսի 27-ին, Ռոբերտը զորակոչվեց, Կապանում էր։ Ինքը շատ ընկերասեր, մարդամոտ, բոլորին նվիրված տղա էր։ Երաժշտական դպրոցում էր սովորել՝ դհոլի բաժնում, նաև ծրագրավորում էր հասցրել սովորել․․․»,-զինվորական պանթեոնում 168.am-ի հետ զրույցում պատմեցին զոհված զինծառայողի ընկերները։

Նրանց խոսքով՝ Ռոբերտը կռվի ժամանակ պաշտպանել է Սյունիքի՝ Ներքին Հանդի դիրքերը․

«Մինչև վերջ կռվել է ու հենց այդ դիրքում էլ զոհվել․․․»։

Այս խորագրի վերջին նյութերը