Աշխարհ

22.09.2022 22:15


Թուրքական լիրան թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Թուրքական լիրան թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը
Այսօր թուրքական լիրայի փոխարժեքը թարմացրել է իր պատմական նվազագույն ցուցանիշը` դոլարի փոխարժեքը հասել է 18,38 լիրայի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում բորսայական գնանշումները։
Մոսկվայի ժամանակով 11:56–ի դրությամբ` դոլարի փոխարժեքը հասել է 18,36 լիրայի, այն դեպքում, որ նախորդ օրվա ավարտին 18,32 լիրա է եղել։
Ավելի վաղ դոլարի փոխարժեքն արդեն իսկ գերազանցել էր 18,38 լիրան, ինչը պատմական առավելագույն ցուցանիշն էր։
Ամերիկյան արժույթը կրկին ռեկորդ է սահմանում թուրքական լիրայի նկատմամբ։ Այս դինամիկան պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը բազային տոկոսադրույքը բարձրացրել է 75 բազիսային կետով (0,75 տոկոսով)։
Այսօր Թուրքիայի ԿԲ–ն կհրապարակի տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը։ Վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ կարգավորիչը կնվազեցնի այն, և դա 2022 թվականի ընթացքում կլինի երկրորդ նվազեցումը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը