Լրահոս

22.09.2022 16:18


Կոտայքի մարզում կցորդիչի վրայից հիդրոմուրճն ընկել, բախվել է Ford Transit-ին ու Toyota-ին, վերջիններս էլ բախվել են քարերին, կա վիրավոր

Կոտայքի մարզում կցորդիչի վրայից հիդրոմուրճն ընկել, բախվել է Ford Transit-ին ու Toyota-ին, վերջիններս էլ բախվել են քարերին, կա վիրավոր

Այսօր` սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Iveco մակնիշի բեռնատարի կցորդիչի վրա տեղադրված հիդրոմուրճն ընկել և վնասել է Toyot Camry և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հիդրոմուրճի ընկնելու հետևանքով Ford-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Այս խորագրի վերջին նյութերը