Լրահոս

22.09.2022 19:33


Պրահայում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպում

Պրահայում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան, հաղորդում է թուրքական «Անադոլու»-ն:

Նրա խոսքով՝ Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդելու ոչ մի լծակ չունի։

«Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում անհանգստություն է առաջացրել։ Մենք այսօր շարունակում ենք որոշակի նախապատրաստություն և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Այս պահին քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության նիստին մասնակցելու հարցը։ Եթե մենք Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ապա ենթադրաբար այնտեղ կլինի նաև Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր այդ հարթակում հանդիպման մասին։ Հնարավոր է ՝ հնարավորություն ունենանք այնտեղ քննարկել այդ բոլոր հարցերը։ Սակայն, անշուշտ, մենք էլ Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և դրանից կախված քայլեր կձեռնարկենք»,-ասել է Էրդողանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը