Կարծիք

23.09.2022 11:13


Հիմա Հայոց պատմությունը կրկնվում է, կամ մենք ձեռք-ձեռքի, ուս-ուսի տված միասնական դիմադրում ենք ներքին ու արտաքին թշնամիներին, կամ...

Հիմա Հայոց պատմությունը կրկնվում է, կամ մենք ձեռք-ձեռքի, ուս-ուսի տված միասնական դիմադրում ենք ներքին ու արտաքին թշնամիներին, կամ...

Լսեցի՞ք ՄԱԿ-ում էդ արարածի էլույթը. ոչ մի խոսք Արցախի անկախության և նրա ինքնորոշման իրավունքի ու հիմնարար սկզբունքների մասին, ոչ մի խոսք Արցախի մեծ մասի օկուպցիայի մասին: Այդ ամենի փոխարեն շեշտը դրեց նորից Հայաստանի չափերի վրա ասելով, թե Հայաստանի սուվերեն տարածքը կազմում է 29.8 հազար քառ.կմ։ Ի՞նչ է սա նշանակում, որ այս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս, ստորագրելով իրա համար այդ «բաղձալի» խաղաղության պայմանագիրը: Անկեղծ ասած ես իրա էլույթից հասկացա, որ նա ձեռքերը լվացել և քաշվել է մի կողմ, ով ինչ ուզում է կտամ մենակ թողեք մնամ իշխեմ:

Հիշեք իմ Հայ ժողովուրդ. մեր պատմությունը ցույց է տվել, որ միշտ մեր ամրոցի դռները ներսից են բացել և Հայ Ազգի բոլոր աղետներն ու կոտորածները տեղի են ունեցել դավաճա՛ն, ստո՛ր, կեղտարյու՛ն, ծախու՛, վախկո՛տ ու գարշելի՛ ՀԱՅԵՐԻ պատճառով... Եվ հիմա Հայոց պատմությունը կրկնվում է, կամ մենք ձեռք-ձեռքի, ուս-ուսի տված միասնական դիմադրում ենք ներքին ու արտաքին թշնամիներին, կամ...

Բարձրացրեք ձեր ձայնն ու բռունցքը հանուն Հայ մնալու, հայկական Ազգային երկու պետություն ունենալու համար. Աստված պահապան ժողովրդիս, Հայաստանս ու Արցախս:

Քնելը դառել է երազանք...

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը