Գեղարքունիքի մարզում 22-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է ձիուն, այնուհետև՝ արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, 5 վիրավորների մեջ կան երեխաներ, 3-ը ծայրահեղ ծանր են
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Շիրազ Հ-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել է ձիուն, այնուհետև արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Շիրազ Հ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լաուրա Գ-ն, 17-ամյա Վլադիմիր Գ-ն, 16-ամյա Մերի Գ-ն, 8-ամյա Վարդուհի Գ-ն և ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արտակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ովքեր Սևանի բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։