«Դիվանագիտական նոու հաուն» հասավ ևս մեկ աննախադեպության, երբ մի երկրի ղեկավարը թշնամի երկրի ղեկավարին առաջարկում է ներկայացնել սեփական երկրի տարածքի իր համար ընդունելի քարտեզ
ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը ՀՀ ղեկավարը օգտագործեց, ոչ թե որպես իր երկրի շահերը, ձգտումներն ու սկզբունքներն այսպես կոչված «միջազգային հանրությանը» ներկայացնելու լավ առիթ, այլ Ադրբեջանի տարածաշրջանային գերհզոր պետության վերածվելու փաստի պրեզենտացիայի: Ողջ ելույթի քաղաքական շեշտադրումներն ու գնահատականները՝ նկրտումներ, ամբիցիաներ և դրանց հասնելու հնարավորություն ունեցող Ադրբեջանի մասին էին:
«Դիվանագիտական նոու հաուն» հասավ ևս մեկ աննախադեպության, երբ մի երկրի ղեկավարը թշնամի երկրի ղեկավարին առաջարկում է ներկայացնել սեփական երկրի տարածքի իր համար ընդունելի քարտեզ: Քաղաքական խոսքը նախևառաջ տպավորության և ենթադրությունների հանգման առաքելություն ունի: «Միջազգային հանրությունը» լսեց մի քաղաքական տեքստ այն մասին, թե ինչ հզոր է Ադրբեջանը և ինչքան խոցելի և թույլ է Հայաստանը: Այդ ելույթը նրա մասին էր, որ Հայաստանը բացի «խաղաղություն» մուրալուց ուրիշ որևէ այլ քաղաքական մարտավարություն և ձգտում չունի: Ձգտում չունեցողին և մուրացողին այդ կազմակերպությունն ու «միջազգային հանրություն» կոչվածը երբեք որևէ բան չի առաջարկել:

P.S. Չկա քաղաքականություն
Չկա դիվանագիտություն
Չկա տեսլական
Կա քաղաքան մուրացիկություն
Կա պետությունը հանձնելու սինդրոմ
Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից