Հովիկ Աբրահամյանն իր ունեցվածքի 90 տոկոսը նվիրում է ՀԱԿ-ին
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն անհիմն է համարել Հայ ազգային կոնգրեսի այն հայտարարությունը, որ 76 պատգամավոր գործարարությամբ է զբաղված և ԱԺ-ի ընդունած օրենքները պետք է չեղյալ հայտարարել: Հ. Աբրահամյանն ասել է նաև, որ ՀԱԿ-ն իրեն պատկանող ունեցվածքի մասին մի այնպիսի երկար ցանկ է ներկայացրել, որ դրա մեծ մասը նվիրում է ՀԱԿ-ին:
-Իրենք այնքան մեծ ցանկ էին ներկայացրել, որ այդ ցանկի 90 տոկոսը նվիրում եմ իրենց, թող գնան ստանան իրենք,-ասել է Հ. Աբրահամյանը:
ԱԺ նախագահն ավելացրել է նաև, որ իր համար շատ կարևոր է, որ 2012թ. խորհրդարանում ավելի շատ ունենան աշխատող պատգամավորներ, ովքեր կներկայացնեն ժողովրդի շահերը:
-Շատ կարևոր է, որ կուսակցությունները համամասնական ցուցակում ընդգրկեն այնպիսի պատգամավորների, ովքեր պրոֆեսիոնալ են և կոչված են որպեսպատգամավոր աշխատելու, օրենսդրությամբ զբաղվելու,-ընդգծել է Հ. Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանն իր ունեցվածքի 90 տոկոսը նվիրում է ՀԱԿ-ին
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն անհիմն է համարել Հայ ազգային կոնգրեսի այն հայտարարությունը, որ 76 պատգամավոր գործարարությամբ է զբաղված և ԱԺ-ի ընդունած օրենքները պետք է չեղյալ հայտարարել: Հ. Աբրահամյանն ասել է նաև, որ ՀԱԿ-ն իրեն պատկանող ունեցվածքի մասին մի այնպիսի երկար ցանկ է ներկայացրել, որ դրա մեծ մասը նվիրում է ՀԱԿ-ին:
-Իրենք այնքան մեծ ցանկ էին ներկայացրել, որ այդ ցանկի 90 տոկոսը նվիրում եմ իրենց, թող գնան ստանան իրենք,-ասել է Հ. Աբրահամյանը:
ԱԺ նախագահն ավելացրել է նաև, որ իր համար շատ կարևոր է, որ 2012թ. խորհրդարանում ավելի շատ ունենան աշխատող պատգամավորներ, ովքեր կներկայացնեն ժողովրդի շահերը:
-Շատ կարևոր է, որ կուսակցությունները համամասնական ցուցակում ընդգրկեն այնպիսի պատգամավորների, ովքեր պրոֆեսիոնալ են և կոչված են որպես պատգամավոր աշխատելու, օրենսդրությամբ զբաղվելու,-ընդգծել է Հ. Աբրահամյանը:
7or.am