Ռուսաստանի ՊՆ-ում հստակեցրել են` ովքեր ենթակա չեն մասնակի զորահավաքի
Ռուսաստանի ֆինանսական համակարգի, ինչպես նաև առանձին բարձրտեխնոլոգիական ճյուղերի աշխատանքն ապահովելու համար որոշում է ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին համապատասխան մասնագիտությունների և վերապատրաստման ուղղությունների գծով մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության մեջ չներգրավելու մասին։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Ինչպես նշել են նախարարությունում, զորահավաքի ենթակա չեն այն քաղաքացիները, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հավատարմագրված կազմակերպություններում և ներգրավված են ՏՏ ոլորտում լուծումների մշակման, զարգացման, ներդրման, ուղեկցման և շահագործման և տեղեկատվական ենթակառուցվածքի գործունեության ապահովման գործում:
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ում հստակեցրել են, որ խոսքը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների մասին է, որոնք աշխատում են «կապի ռուսական օպերատորներում և ներգրավված են կապի կառույցների, տվյալների մշակման կենտրոնների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ընդհանուր օգտագործման միջոցների և կապի գծերի կայունության, անվտանգության և ամբողջականության ապահովման գործում»:
Խոսքը նաև այն մասնագետների մասին է, որոնք աշխատում են «տեղեկատվության և կապի բնագավառում համակարգաստեղծ կազմակերպություններում, ինչպես նաև նրանց փոխկապակցված անձանց մասին, որոնք գրանցված զանգվածային լրատվության միջոցի հիմնադիր և (կամ) խմբագրություն և (կամ) հրատարակիչ և (կամ) հեռուստաալիքի, ռադիոալիքի հեռարձակող են հանդիսանում և ներգրավված են զանգվածային լրատվության միջոցների արտադրանքի ստեղծման և (կամ) տարածման մեջ:
Զորահավաքի ենթակա չեն նաև այն քաղաքացիները, որոնք աշխատում են ազգային վճարային համակարգի և ֆինանսական շուկայի ենթակառուցվածքի կայունությունը, բանկային իրացվելիության կառավարումը, կանխիկ դրամական շրջանառությունն ապահովող կազմակերպություններում։
Զորահավաքին քաղաքացիների ներգրավումից ազատելու հիմք կհամարվեն քաղաքացիների ցուցակները, որոնք համապատասխան կազմակերպությունների ղեկավարները սահմանված ձևով ներկայացնում են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 211-րդ օրը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am