Հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.«Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «եթե»-ներով հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Նման հնարավորությունը չի բացառել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նախօրեին նշելով. «Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, հայկական կողմը լրջորեն տրամադրված է Էրդողանի հետ հանդիպմանը, անգամ արդեն մեկնարկել են հնարավոր հանդիպման հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Ավելին, մեր աղբյուրը չի բացառում, որ Պրահայում տեղի ունենա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ: Նույն աղբյուրը նաև նշում է, որ կուլիսներում քննարկում են այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս»։