Լրահոս

13.09.2011 15:19


Լ. Սարգսյան. «Առկախված բանակցային գործընթացը մի քանի օր անց կհամարվի ավարտված»

Լ. Սարգսյան. «Առկախված բանակցային գործընթացը մի քանի օր անց կհամարվի ավարտված»

ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վարդան Այվազյանը հանդիպել են լրագրողների հետ։

Ըստ Լ. Սարգսյանի՝ առկախված բանակցային գործընթացը մի քանի օր ևս կշարունակի մնալ առկախված, որից հետո կհամարվի ավարտված։

–Իշխանություններին բավական ժամանակ է տրվել, որը սահմանափակ է,–ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչն ու հավելել, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքից կարելի է հետևություն անել՝ իշխանությունն ինչքան է պատրաստ փոխզիջումներին և ինչքան է վստահում ՀԱԿ–ին։

ՀՀԿ–ական Վ. Այվազյանն էլ նշել է, թե այս երկխոսությունը ցույց է տալիս, որ նոր քաղաքական մշակույթ է ձևավորվել, որն իշխանության բարի կամքի դրսևորման արդյունք է։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–իշխանության երկխոսության առկախմանը, նա ասել է.

–Երկխոսության առկախումը կապել մեկ անձի՝ իրավական հարթության մեջ առնչվող խնդիրներին ու դա քաղաքականացնելն արդեն ՀԱԿ–ի խնդիրն է։

Հարցին՝ ինչ է կորցնելու իշխանությունը, եթե չկայանա երկխոսությունը, Վ. Այվազյանն ասել է, որ կարող է կորցնել միասնական համաձայնությունը։ Համենայնդեպս, իշխանությունը շարունակելու է իր աշխատանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը