Լրահոս

24.09.2022 21:47


Լրագրողները բոյկոտեցին Խոակին Կապառոսի ասուլիսը՝ պահանջելով նրա հրաժարականը (տեսանյութ)

Լրագրողները բոյկոտեցին Խոակին Կապառոսի ասուլիսը՝ պահանջելով նրա հրաժարականը  (տեսանյութ)

sport.news.am-ը գրում է․ Լրագրողները բոյկոտեցին Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը: Միակ հարցը, որը 0:5 հաշվով պարտությունից հետո հետաքրքրում էր լրագրողներին, Կապառոսի հրաժարականն էր:

Խոակին Կապառոսը բոյկոտող լրագրողներին ասաց, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 20-ը եւ կարող է լքել ասուլիսի սրահը, եթե այլ հարցեր չունեն: Լրագրողների մի մասը հեռացավ սրահից:

Իսպանացի մասնագետը մեկնաբանեց խոշոր հաշվով պարտությունը:

«Չկարողացանք արժանի պատասխան տալ: Կարծում եմ, որ խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար: Ուկրաինացիներն քանի անգամ մոտեցան մեր դարպասին եւ այդքան էլ գրավեցին այն: Ուկրաինացիները մաքսիմալ արդյունավետությամբ գործեցին: Դա լավ թիմ լինելու նշանն է:

Պետք է նշեմ, որ Բ լիգայում հանդես են գալիս ուժեղ հավաքականներ: Դրա ապացույցն այն է, որ հաջորդ մրցաշրջանում Բ լիգայում է հանդես գալու Անգլիայի նման հզոր հավաքականը: Ինչ վերաբերում է խաղային ձեռագրին, մենք շատ ուժեղ հավաքականի դեմ էինք հանդես գալիս: 0:0 հաշվի ժամանակ ունեինք մեր գոլային պահերը»,-ասաց Խոակին Կապառոսը:

Հայաստանի թիմը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց 1:14 ընդհանուր հաշվով։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

B լիգա, առաջին խումբ

Հայաստան - Ուկրաինա՝ 0:5 (տեսանյութ)

Ալեքսանդր Տիմչիկ, 22, Ալեքսանդր Զուբկով, 57, Արտյոմ Դովբիկ, 69, 84, Դանիլո Իհնատենկո, 81

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Արտակ Դաշյան, Հովհաննես Համբարձումյան, Հրայր Մկոյան (Տարոն Ոսկանյան, 75), Անդրե Կալիսիր, Ժիրայր Մարգարյան (Ժորդի Մոնրո, 75), Վահան Բիչախչյան (Հովհաննես Հարությունյան, 46), Արտակ Գրիգորյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան (Ժիրայր Շաղոյան, 63), Լուկաս Սելարայան (Արթուր Սերոբյան, 82)։

Այս խորագրի վերջին նյութերը