Աշխարհ

24.09.2022 21:00


Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Բաքվի ագրեսիան ընդդեմ Հայաստանի

Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Բաքվի ագրեսիան ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ չհրահրված ռազմական ագրեսիան:

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայսկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը