Լոմով ծռել եմ «բագաժնիկը» ու գազը փակել. «Սուրմալու»-ի փլատակներում մնացած մեքենան փլուզումից 4 օր անց էլ չի հանվել
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթած շենքի մասնակի փլուզումից 4 օր անց էլ փլատակներում մնացած «Մերսեդես» մակնիշի մեքենան չի հանվել։
«Նախօրեին ինչ–որ մարդիկ էին եկել՝ տրակտորով ու պերֆերատորով, ինձ ասացին, որ մեքենայի հետ գործ չունեն, եկել են, որ շենքը քանդեն ու տարածքը մաքրեն։ Շոշի կողմից սկսեցին մաքրել, պանելներն էին քանդում, որ մեջի երկաթները հանեն։ Փլատակներում մնացած իմ մեքենայի կողքով ճանապարհ բացեցին, որ իրենց տեխնիկան աշխատացնեն»,–NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 25–ին, պատմեց «Մերսեդես»–ի սեփականատեր Համիկ Ավագյանը։
Փլուզումից հետո Համիկը այս ու այն գերատեսչություն էր զանգել, որ գան մեքենան հանեն, վնասը հաշվեն, բայց մեքենան դեպքից չորս օր անց էլ դեռ փլատակների տակ է։ Երկուշաբթի՝ սեպտեմբերի 26–ին, Համիկը կրկին կգնա քաղաքապետարան։
«Ես չեմ ուզում մեքենան իմ ուժերով հանել, թող պատկան մարմինները գան, տեսնեն, թե ինչքան վնաս եմ կրել, որ ինձ փոխհատուցում տան։
ԱԻՆ–ից եկել էին, որ մեքենայի գազը փակեն, բայց չարեցին, ասացին՝ մեր վրա չի, մենք չենք կարող փակել, ես էլ զանգեցի քննիչին տեղյակ պահեցի։ Ստիպված լոմով ծռել եմ «բագաժնիկը», ձեռքս մտցրել ու գազը փակել»,–ասաց Համիկ Ավագյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21–ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
Ըստ ԱԻՆ–ի՝ փլուզվել է կիսաքանդ շինության պատը՝ մոտ 40 քառակուսի մետր մակերեսով։ Տուժել է երեք քաղաքացի, վնասվել՝ երկու ավտոմեքենա եւ պատի տակ գործող առեւտրի տաղավարները։ Փրկարարները փլուզումից անմիջապես հետո սահմանազատել էին տարածքը ու հեռացել։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին տեղի ունեցած խոշոր պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ ԱԻՆ–ը օգոստոսի 24–ին դադարեցրել էր քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները։ Նրա մարմինը կամ էլ մասունքներն այդպես էլ չեն հայտնաբերվել։