Լրահոս

26.09.2022 09:12


ՏԻՄ ընտրությունների համար Սիսիան գնացած ուսանողների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ

ՏԻՄ ընտրությունների համար Սիսիան գնացած ուսանողների ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154․6 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Վանուշ Զ․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան և 44-ամյա Գագիկ Մ.-ի վարած Mercedes Sprinter միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով կան վիրավորներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Opel-ի վարորդը, վերջինիս ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գարիկ Հ-ն, միկրոավտոբուսի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բանկիչներ՝ 21-ամյա Յուրի Ա․-ն, 21-ամյա Անահիտ Գ․-ն, 19-ամյա Մարի Խ․-ն, 18-ամյա Սոֆի Մ․-ն, 18-ամյա Մերի Ա․-ն, 19-ամյա Դավիթ Հ․-ն, 41-ամյա Մարինե Թ․-ն և 18-ամյա Մանե Ա․-ն։

Yerevan.Today-ի տեղեկություններով վթարի ենթարկված մեքենաներում մայաքաղաքից ՏԻՄ ընտրությունների համար Սիսիան գնացած ուսանողներն են եղել։ Վերջիններս Երևան էին վերադառնում։

Այս խորագրի վերջին նյութերը