Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր (լուսանկար)
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սերյոժա Ստեփանյանը։
Սերյոժա Ստեփանյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։
NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժայի հորեղբայրը՝ Կարեն Ստեփանյանը պատմեց, որ Սերյոժան բանակ էր զորակոչվել հունվարին, ծառայում էր Կապանում։
18-ամյա Սերյոժան սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնում։
Սերյոժա Ստեփանյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 21-ին ընտանեկան գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։