Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր զինակիցներին օգնություն ցույց տալիս (լուսանկար)
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով զոհվել է հատուկ նշանակության ջոկատի շարքային զինծառայող Արարատ Ծատուրյանը։
43-ամյա Արարատ Ծատուրյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, ուներ մեկ անչափահաս դուստր։
NEWS.am-ի հետ զրույցում Արարատի եղբայրը պատմեց, որ նրա հետ վերջին անգամ հաջողվել է կապ հաստատել մարտական գործողությունների սկսվելուց մեկ ժամ անց։
«Ասաց՝ մեզնից քիչ հեռու մերձամարտեր են ընթանում, այլևս չեմ կարող զանգել, մամային բան չասես, ես կզանգեմ։ Ինքը զինակիցների հետ Սոթքի հանքավայրի դիրքն է հսկել։ Իրենց մոտ վիրավոր զինվորներ են եղել, եղբայրս մոտեցել է օգնություն ցույց տալու, այդ պահին նոր արկ է ընկել ու վիրավորել։ Որոշ ժամանակ անց եղբայրս մահացել է»,-ասաց Արարատ Ծատուրյանի եղբայրը՝ Նվեր Ծատուրյանը։
Արարատ Ծատուրյանն արցախյան և քառօրյա պատերազմների մասնակից էր։
«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղբայրս անչափահաս էր, կամավոր մեկնել է՝ ասելով, թե չափահաս է։ Մինչև իմացել են, որ ստել է, հասցրել է բավական ժամանակ մնալ, հետո ծնողներս են տեղն իմացել և հետ են բերել»,-նշեց Նվեր Ծատուրյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։