Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 26-ին հանձնել է կորոնավիրուսի դրական թեստ: Նա գնացել է ինքնամեկուսացման, նրա մոտ մրսածության թույլ ախտանիշներ են: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտին:
Շոլցը չեղյալ է հայտարարել այս շաբաթ մասնակցությունը բոլոր միջոցառումներին: Նա գտնվում է Բեռլինում: Սեպտեմբերի 25-ին կանցլերը վերադարձել է Պարսից ծոցի երկրներ կատարած ուղևորությունից, որի ընթացքում այցելել է Սաուդյան Արաբիա, Քատար և Արաբական Միացյալ Էմիրություններ:
Բանակցությունների հիմնական թեման եղել է Գերմանիային գազի մատակարարումների ապահովումը:
Նաև սեպտեմբերի 26-ին կորոնավիրուսով վարակման մասին է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Նենսի Ֆեզերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Շոլցը վարակվել է կորոնավիրուսով

Աղբյուրը՝ 168.am