Լրահոս

27.09.2022 21:05


Արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 000 դրամը

Արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 000 դրամը

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Ղազախստանի քաղաքացի՝ 21-ամյա Ա. Ասլանովան ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և բացահայտ հափշտակել ձեռքի դրամապանակը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ դրամապանակի մեջ եղել է 9000 ԱՄՆ դոլար, 220 հազար դրամ, ինչպես նաև անձնական փաստաթղթեր և բանկային քարտեր։

Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Թ-ն, և կարճ ժամանակում օպերատիվ տվյալներով՝ ոստիկանները պարզում են, որ նա ուղղություն է վերցրել դեպի Բագրատաշենի սահմանային անցակետ, ու արդեն օպերատիվ խումբը, մեկնելով նշված անցակետ, այնտեղ էլ հայտնաբերում է Արթուր Թ-ին։

Վերջինս տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ էլ ՀՀ քր.օր-ի 252 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվում է։

Նրա մոտ հայտնաբերվել է հափշտակված գումարը, իսկ տուժած Ա. Ասլանովան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։

Այս խորագրի վերջին նյութերը