Խավիեր Սոլանան ողջունել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ ընթացող բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարությունը և այն անվանել «շատ լավ նորություն Եվրոպայի համար»։ Ըստ Day.az-ի՝ Խավիեր Սոլանան երկու կողմին էլ կոչ է արել՝ շարունակել շարժվել «ճանապարհային քարտեզի» հարցերի շուրջ քննարկման ուղությամբ և մոտակա ժամանակներում բարելավել հարաբերությունները։
-ԻսկԵվրամիությունն իր կողմից կցուցաբերի անհրաժեշտ օժանդակություն,-ասել է նա։
Խավիեր Սոլանան ողջունել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ ընթացող բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարությունը և այն անվանել «շատ լավ նորություն Եվրոպայի համար»։ Ըստ Day.az-ի՝ Խավիեր Սոլանան երկու կողմին էլ կոչ է արել՝ շարունակել շարժվել «ճանապարհային քարտեզի» հարցերի շուրջ քննարկման ուղությամբ և մոտակա ժամանակներում բարելավել հարաբերությունները։
-Իսկ Եվրամիությունն իր կողմից կցուցաբերի անհրաժեշտ օժանդակություն,-ասել է նա։