Լրահոս

27.09.2022 18:50


Գազի գները Եվրոպայում հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել են 1900 դոլարից

Գազի գները Եվրոպայում հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել են 1900 դոլարից

Գազի սակարանային գների աճի տեմպերը սեպտեմբերի 27-ին Եվրոպայում մեծ արագությամբ բարձրացել են մինչև 12 տոկոս, գնանշումները հազար խորանարդ մետրի դիմաց բարձրանում են 1900 դոլարից ավելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ICE լոնդոնյան սակարանի տվյալները:

Առաջիկա՝ հոկտեմբերյան ֆյուչերսները (ըստ TTF խոշորագույն եվրոպական հաբի ինդեքսի) սակարկությունները բացել են հազար խորանարդ մետրի դիմաց 1756,7 դոլար նշագծով (+1,8%): Առայժմ գնային առավելագույնը կազմում Է հազար խորանարդ մետրի դիմաց 1936,5 դոլար (+12,2%): Երևանի ժամանակով 13:21-ի դրությամբ գազի պարտավորագրերը հազար խորանարդ մետրի դիմաց վաճառվում են 1925,9 դոլարով (+11,6%): Եվրոպայում գազի միջին ամսական հաշվարկային գինն աճում Է արդեն չորրորդ ամիսը: Ցուցանիշը մայիսին կազմել Է 1030 դոլար, հունիսին՝ գրեթե 1180 դոլար (+14,6%` ամսական արտահայտությամբ), իսկ հուլիսին՝ շուրջ 1805 դոլար (+53%):

Արդեն օգոստոսին ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել Է 2450 դոլարը (+35,7%): Իսկ օգոստոսի 26-ին հաշվարկային գինը հազար խորանարդ մետրh դիմաց հասել Է ռեկորդային 3507 դոլարի: Գազի գները շարունակում են ճնշման ներքո մնալ Ռուսաստանից մատակարարումների հետ կապված անորոշության պատճառով: Չնայած վերջին օրերի նվազմանը, դրանք մի քանի անգամ գերազանցում են անցյալ տարվա մակարդակները, երբ գներն առանց այդ Էլ ռեկորդային Էին: Վերջին կտրուկ աճն օգոստոսի վերջին կապված Է եղել «Գազպրոմ»-ի՝ պլանային տեխսպասարկման համար երեք օրով «Հյուսիսային հոսք» գազատարի դադարեցման մասին հաղորդագրության հետ: Գնանշումները կտրուկ բարձրացել են հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարից և մի քանի անգամ նորացրել են հաշվարկային գնի պատմական ռեկորդները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը