Աշխարհ

28.09.2022 13:41


Տարածաշրջանում Իրանի շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն. Ադրբեջանում Իրանի դեսպան

Տարածաշրջանում Իրանի շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն. Ադրբեջանում Իրանի դեսպան

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ Իրանի սկզբունքային դիրքորոշումը։

Մուսավին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության վերաբերյալ։

«Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»,-ասել է Մուսավին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը