Կանխվել է Հաղթանակ կամրջից 29-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև փրկարար հոգեբանն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները, ոստիկաններն ու պարեկները, տևական ժամանակ բանակցություններ վարելով այդ տղամարդու հետ, կարողացել են համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, ապա հրշեջ փրկարարներին ու ոստիկաններին միացած մի քանի քաղաքացիների հետ համատեղ կարողացել են կանխել 29-ամյա Թ. Մ-ի ինքնասպանության փորձը։
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։