Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի ղեկավարները կմեկնեն Մոսկվա՝ ավարտին հասցնելու մարզերի մուտքը Ռուսաստանի կազմ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից արձանագրություն է ստացել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի արդյունքների վերաբերյալ։ Այս արձանագրությամբ նա կգնա «համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի նախագահի հետ», հաղորդում է Դոնեցկի լրատվական գործակալությունը։
Հանրաքվեի արդյունքներով մայրաքաղաք կայցելեն նաև ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը և Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հաստատված ռուսամետ վարչակազմերի ղեկավարներ Եվգենի Բալիցկին և Վլադիմիր Սալդոն։
«Փաստաթուղթը ձեռքին է, արձանագրությունը (հանրաքվեի քվեարկությունը) ձեռքին է, հիմա ճանապարհ դեպի Մոսկվա։ Ես գնում եմ հենց հիմա»,-լրագրողներին ասել է Դենիս Պուշիլինը:
Նա նաև խոստացել է, որ ԴԺՀ-ի ամբողջ տարածքը «սահմանադրական սահմաններում» կազատագրվի։
«Այժմ մենք անցնում ենք ռազմական գործողությունների նոր փուլի»,-հավելել է Պուշիլինը` չներկայացնելով այլ մանրամասներ:
Նախօրեին՝ սեպտեմբերի 27-ին, ՌԴ-ին միանալու հարցով քվեարկությունն ավարտվել է Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն տարածքներում, որոնք վերահսկվում են ռուսական բանակի, ինչպես նաև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքներում։

ԴԺՀ-ում հանրաքվեի մասնակիցների 99,23%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն, ԼԺՀ-ում՝ 98%-ը, Խերսոնի մարզում՝ 87%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93%-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Ռուսաստանը ճանաչի այդ արդյունքները, ապա ինքը Վլադիմիր Պուտինի հետ «խոսելու բան չի ունենա»։
Աղբյուրը՝ tert.am