Աշխարհ

28.09.2022 16:16


Այսօր Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով. որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով

Այսօր Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով. որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով

Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել և մնում են երկրի ազգային անվտանգության ապահովումը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ներքին կայուն զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը»,-ՌԴ արտաքին գործերի նախարարության ստեղծման 220-ամյակին նվիրված փոստային նամականիշի մարման ժամանակ ասել է նախարարը:

«Այսօր մեր երկիրն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով: Չափազանցություն չի լինի ասել, որ որոշվում է աշխարհակարգի ապագան: Մենք կշարունակենք համառորեն և ստեղծագործորեն աշխատել համաշխարհային ասպարեզում»,-ընդգծել է Լավրովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ կնպաստի «կառուցողական, միավորող օրակարգին»

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը